Բռնության հրապարակային կոչերը կքրեականացվեն. Օրինագիծն ընդունվել է15 ապրիլի 2020 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Բռնության հրապարակային կոչը և դրա արդարացումը քրեականացնող օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է։ Կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 14-ը, ձեռնպահներ չեն եղել։ Խոսքն անձի հանդեպ որևէ սոցիալական կամ անձնական բնույթի հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի մասին է, նման բռնությունը հրապարակային արդարացնելու կամ քարոզելու: Օրինագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում անձի կամ անձանց խմբի նկատմամբ՝ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնության պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնլու համար: Ավելի վաղ ԱԺ-ում ատելության խոսքի դեմ պայքարող աշխատանքային խումբ էր ստեղծվել, որի ղեկավար էր ընտրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |