50 մլն դրամից ավելի ապօրինի ծագմամբ գույքը կբռնագանձվի Ծագումն ապացուցելը պետության վրա է

50 մլն դրամից ավելի ապօրինի ծագմամբ գույքը կբռնագանձվի Ծագումն ապացուցելը պետության վրա է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է 50 մլն դրամից ավելի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը, որով նախատեսվում է բռնագանձել այն գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ օրինագիծն էֆեկտիվ է կոռուպցիայի դեմ պայքարում։

Նա հայտնել է, որ դրանում մի շարք լրացումներ են արվել՝ այդ թվում նաև ընդդիմության առաջարկով, օրինակ՝ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամի։

Ըստ նախարարի՝ գույքի ապօրինի ծագումն ապացուցելու բեռն ընկնում է պետության վրա։

Բադասյանի խոսքով՝ անձինք, ում գույքը փոխանցվել է որպես ալիմենտ, կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու փոխհատուցում, ազատվել են ստացված գույքը վերադարձնելու պարտականությունից՝ անկախ գույքի ծագման մասին իմանալուց։ Հստակ նախատեսվել է, որ գույքի բռնագանձմամբ չեն դադարում գույքի առնչությամբ բարեխիղճ անձանց, այդ թվում՝ գրավառուների իրավունքները։

Բադասյանը նշել է, որ ապօրինի հարստացման վերաբերյալ ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է ներառվեն առնվազն 10 տարվա տվյալներ, բացառիկ դեպքերում՝ տվյալներ՝ սկսած 1991 թվականից։

Բադասյանը նաև հայտնել է, որ նախագիծը ներկայացնելիս հաշվի է առնվել միջազգային փորձը։

Նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---