Մայիլյանը հաջողություն է մաղթել Արցախի նորընտիր նախագահին

Մայիլյանը հաջողություն է մաղթել Արցախի նորընտիր նախագահին

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում հաջողություն է մաղթել նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև շնորհակալություն հայտնել իր քաղաքական թիմակիցներին և սատարողներին։

«Առաջին փուլում իմ ստացած ավելի քան 26% քվեն լուրջ հաջողություն եմ համարում՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնցում անցկացվել են ընտրությունները, ներառյալ՝ ինձ ու իմ քաղաքական թիմին հայտարարված տեղեկատվական պատերազմը, որը, ի դեպ, շարունակվում է ցայսօր։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը զուտ տեխնիկական բնույթ ուներ և անցկացվել է այն պայմաններում, երբ արդեն ճանաչվել էր Արցախում կորոնավիրուսով հիվանդների առկայությունը և հայտարարվել էր արտակարգ իրավիճակի ռեժիմ․․․

Որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար հաշվի առնելով անցկացված համապետական ընտրությունների արտաքին-քաղաքական կարևորությունը, ինչպես նաև ի գիտություն ընդունելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը, հաջողություն եմ մաղթում Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին»,- ասվում է գրառման մեջ։

Համավարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով Մայիլյանը քաղաքացիներին կոչ է արել հետընտրական ժամանակահատվածում իրենցից կախվածն անել՝ պատկան մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների արդյունավետությունն ապահովելու համար։ Նա նաև հաջողություն է մաղթել Արցախի գործող և ձևավորվող իշխանություններին՝ համավարակին և դրանից ածանցյալ նոր մարտահրավերներին դիմակայելու գործում։

Ապրիլի 14-ին կայացած Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ձայների 88 %-ով ընտրվել է հանրապետության ղեկավար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---