Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ԱԺ-ում կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին

Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ԱԺ-ում կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ԱԺ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։

ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պայմանը․ հանձնաժողովը հավաստիացրել է, որ նրան առանց որևէ նախապայմանի կտրամադրվի իր մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը:

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 6-ին գրություն էր ուղղել երրորդ նախագահին՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին:

Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդուհանդերձ, նա «ոչ հանձնաժողովում և ոչ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու» Ադրբեջանի կողմից 2016-ին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի վերաբերյալ։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա մեղադրվում է մոտ կես մլրդ դրամի հափշտակության համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---