Facebook-ում և Messenger-ում «հոգատար լայք» կավելանա18 ապրիլի 2020 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցում և Messenger հավելվածում «հոգատար լայք» կավելանա։ Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա, իսկ Messenger-ում՝ բաբախող սրտի, գրում է «Վեդոմոստին»։ Նոր էմոցիան կոչված է արագ հոգատարություն կամ կարեկցանք արտահայտելու, ասել է Facebook-ի հավելվածի ղեկավար Ֆիձի Սիմոն։ «Հաշվի առնելով այն ճգնաժամը, որի միջով հիմա անցնում ենք՝ անկասկած, մարդկանց ավելի շատ է կարեկցանք հարկավոր»,- ասել է նա։ Նոր լայքը Facebook-ում կհայտնվի հաջորդ շաբաթ, իսկ Messenger-ի թարմացումը՝ արդեն այժմ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Facebook-ի տեխնիկական հաղորդակցությունների գծով մենեջեր Ալեսանդրու Վոյկան։ Messenger-ում բաբախող սիրտ ընրելու համար հարկավոր է սեղմել և պահել սովորական սրտիկով պատկերը։ 2016-ին Facebook-ը ստանդարտ լայքը փոխարինեց 6 «արձագանքով»․ լայք (բութ մատը դեպի վեր), սիրտ, ծիծաղ և այլ։ Պարբերաբար սոցցանցում 7-րդ «արձագանքն» է հայտնվում՝, օրինակ, ծաղիկ Մայրիկի օրը։ Դեռևս հայտնի չէ, արդյոք հոգատարության լայքը կմնա պանդեմիայի ավարտից հետո՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես մարդիկ կօգտագործեն այն։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |