Եսայան․ Դադարեցնում եմ Ucom-ի կառավարումը, կհիմնենք նոր օպերատոր՝ Unet20 ապրիլի 2020 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Ucom-ի բաժնետեր, նախկին տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ վերջնականապես դադարեցնում է ընկերության կառավարումը և իր թիմով պատրաստվում է հիմնել կապի նոր օպերատոր, որը Unet անունը կստանա։ Ucom-ն ավելի վաղ դիմել էր իրավաբանական անձանց ռեգիստր՝ ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանին նշանակելու հարցով։ Ապրիլի 14-ին ընկերությունը հայտարարել էր, որ նոր տնօրենը հենց Խաչատրյանն է։ «Որոշ իրավաբաններ նշում են, որ ապրիլի 14-ից Արա Խաչատրյանն է տնօրեն։ Շատ լավ, եթե Արա Խաչատրյանն է, ո՞ւր է Արա Խաչատրյանը, ինչու չի եկել ոչ մեկիդ հետ հանդիպել, սա ի՞նչ ընկերություն է, ինչո՞ւ է կապի ապահովում իրականացնում։ Թող ինքը գա, որոշումներ կայացնի, ես պաշտոնապես ասում եմ՝ ես դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել»,- հայտարարել է Եսայանը։ Նա նշել է՝ լուրերով է լսել, որ այլևս ընկերության տնօրենը չէ, չնայած ոչ մի որոշում և դիմում այդ մասին չի ստացել։ Եսայանի խոսքով՝ ինքն ու իր թիմը գնում են նոր օպերատոր հիմնելու, ու եթե անհրաժեշտություն լինի, ինչպես 12 տարի առաջ, նոր «կաբելներ կքաշեն» և կստեղծեն ավելի լավ օպերատոր։ Նա հայտարարել է՝ իրենք խաբված են, և իրենց մեջքի հետևում «խաղեր են եղել»։ Ucom-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք ունեն մոտ 6 տոկոս բաժնեմաս, առաջարկել էին գնել ընկերության 94%-ը 34 մլրդ դրամով։ Ապրիլի 9-ին հայտնի էր դարձել Եսայանների՝ ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին։ Որպես պատճառ նշվում էր այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, պատրաստվում էին «Վեոն Արմենիայի» հետ միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։ Ավելի ուշ Հայկ Եսայանը յութուբյան տեսաուղերձում ասել էր, որ բաժնետոմսերը գնելու համար ներգրավելու են վարկային միջոցներ, թողարկելու են պարտատոմսեր, իսկ ընկերության բաժնետոմսերի 20%-ը վաճառվելու է աշխատակիցներին։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Բաքուն պարզաբանել է` ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը Ամերիաբանկը 2024-ի լավագույն բանկն է ՀՀ-ում, ըստ Global Finance-ի «Հայաստանի լավագույն բանկը» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 10-րդ անգամ Ապրիլի 1–ից առցանց անմաքս առևտրի շեմը 200,000 դրամից կդառնա 200 եվրո Սահմանվել է 200 եվրո (մոտ 84,000 դրամ) և 31 կգ արտոնության շեմը |