«Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»․ Սարգսյանի հրաժարականից 2 տարի է անցել23 ապրիլի 2020 - 13:40 AMT PanARMENIAN.Net - 2018-ի ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց այն օրեր առաջ ստանձնած Սերժ Սարգսյանը։ Նա վարչապետ էր ընտրվել 2018-ի ապրիլի 17-ին՝ ԱԺ-ում 77 կողմ և 17 դեմ ձայն ստանալով՝ Երևանում ու ՀՀ մարզերում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին։ 2008-ից իշխանությունը ստանձնած Սարգսյանն ավելի վաղ խոստացել էր, որ չի առաջադրվի վարչապետի պաշտոնում, սակայն չէր կատարել խոստումը։ Նա երկու անգամ հաղթել էր նախագահական ընտրություններում՝ 2008-ին և 2013-ին, և ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը։ 2018-ի մարտի 31-ից այն ժամանակ դեռ խորհրդարանական «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սկսել էր քայլարշավը՝ ընդդեմ Սարգսյանի վարչապետության: Նրան էին միացել հազարավոր մարդիկ՝ ՀՀ տարբեր շրջաններից։ Երկրում մի քանի օր շարունակ փակ էին միջմարզային ճանապարհները, մայրաքաղաք Երևանի գրեթե բոլոր փողոցները․ ցուցարարները ևս պահանջում էին որ Սերժ Սարգսյանը չստանձնի վարչապետի պաշտոնը։ Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին հայտարարություն տարածեց՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալվել է։ «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»,- ասվում էր Սարգսյանի հայտարարության մեջ։ Դրանից հետո ՀՀ խորհրդարանը մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում 59 կողմ ձայնով ընտրեց Նիկոլ Փաշնյանին։ Դրանից առաջ մայիսի 1-ին ԱԺ-ում քվեարկությամբ Փաշինյանը չէր ստացել բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկել էր 45 պատգամավոր: Հրաժարականից հետո Սարգսյանը մասնակցել է հատուկենտ հանրային միջոցառումների, սակայն հեղափոխությանն ու 2018-ի իրադարձություններին (ինչպես նաև այլ թեմաների) ծավալուն անդրադարձ մինչև օրս չի կատարել։ Սարգսյանի դեմ այժմ քրգործ կա, նա մեղադրվում է դիզվառելիքի մատակարարման համար մոտ կես միլիոն դոլարի հափշտակման համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |