Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպքը կքննի ՀՔԾ-ն![]() 30 ապրիլի 2020 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Դանիելյանի միջև ապրիլի 29-ի միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը։ Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր, հաղորդումներ են ներկայացվել անձանց կողմից։ Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը ՀՔԾ փոխանցվեն և այդ դեպքի հետ կապված գնահատականը կտրվի ՀՔԾ-ում», - ասել է դատախազը, գրում է Aysor.am-ը։ Դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանն ընդունել է, որ առաջինն ինքն է հարվածել՝ կա արդյոք անհրաժեշտություն նրա նկատմամբ քրգործ հարուցելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազն արձագանքել է, որ կարծիք չի հայտնի։ «Արարքների վերջնական գնահատականների համար ես կարծիքներ չեմ հնչեցնի, որովհետև կկաշկանդեմ դատավարական սուբյեկտներին»,- ասել է նա։ Ապրիլի 29-ին Սիմոնյանը և Դանիելյանն ընդհարվել էին։ Դանիելյանի մտերիմներից Կոստանտին Տեր-Նակալյանը հայտնել է, թե ԱԺ փոխխոսնակը հարձակվել է փողոցում զբոսնող Դանիելյանի վրա։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, իր հերթին, հայտնել է, որ Սիմոնյանը հարձակման է ենթարկվել։ Ինքը՝ Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |