Երբ պոռնոգրաֆիան փոխարինում է լուրերին30 ապրիլի 2020 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական «Սև հայելի» հակաութոպիական սերիալի առաջին դրվագում ահաբեկիչներն առևանգում են արքայադստերն ու պահանջում՝ ազատ կարձակեն, եթե վարչապետն ուղիղ եթերում, ներողություն, կենակցի խոզի հետ։ Վարչապետը հանուն պետության ստիպված գնում է այդ քայլին։ Իսկ ահաբեկիչներն ուղիղ եթերից կես ժամ շուտ ազատում են պատանդին։ Բայց բոլորի ուշադրությունը գամված է դեռ չմեկնարկած եթերին, փողոցները, որով անցնում է արքայադուստրը, դատարկ են՝ կարծես կարանտին լինի։ Չկա մեկը, որը կանգնեցնի արդեն անիմաստ դարձող ինքնազոհաբերական այդ պղծության ակտը։ Այդ սերիայից հետո հեռուստադիտողները վրդովված նամակներ էին գրում տեղի հեռուստառադիոյի հանձնաժողովին, քննադատներից ոմանք շոկի մեջ էին, մյուսները՝ գովերգում դրվագը։ Որքան էլ այն զզվելի էր, այդքան հանճարեղ էր լրատվական դաշտի ու իրական կյանքի փոխհարաբերությունների ակնարկը: Կարևորն ու մարդկանց կյանքեր փոխողը կատարվում է դրսում, սակայն մարդիկ թամաշա են անում պոռնոգրաֆիային, ճիշտ ինչպես այս օրերին՝ Հայաստանում։ Տնտեսությունն անկման մեջ է, Արցախում երկար ընդմիջումից հետո հակառակորդն ականանետ է կիրառում, կարանտինի վրա բոլորը թքած ունեն, կորոնավիրուսի համար նախատեսված մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, արցախյան հարցի բանակցություններում մեզ վրա ճնշում են բանեցնում, մարդիկ շաբաթներով չեն կարող վերադառնալ Մոսկվայից, և այլն, բայց գլխավոր և ամենաընթերցվող թեման Ալեն Սիմոնյանի, Արթուր Դանիելյանի ու Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ լրատվական պոռնոգրաֆիան է, որի չոր մնացորդը Հայաստանի՝ բանտուստան լինելու պատկերն է, և առնվազն հանրային դաշտում իրար հասցեին սեռական ակնարկներ անելու ու մայր հայհոյելու տաբուն հանելը։ Բայց մի՞թե դրանում մեղավոր են Սիմոնյանը, Դանիելյանն ու Մարուքյանը․ պատասխանի համար կրկին վերադառնանք սերիալի մեկ այլ, ոչ ակնհայտ զուգահեռի։ Հիշո՞ւմ եք Լեդի Գոդիվայի մասին լեգենդը: Օրիորդը բարեխոսում է լորդի առաջ ժողովրդի հարկերը ներելու համար, նա էլ պայման է դնում՝ կներեմ, եթե ձիու վրա նստած մերկ պտտվես քաղաքով։ Երբ օրիորդը համաձայնվում է ու քաղաքում իմանում են այդ մասին, բնակիչները փակվում են տանը՝ ծածկելով պատուհանները, ու Գոդիվան պտտվում է դատարկ փողոցներով․ ոչ ոք չի տեսնում նրա մերկությունը, ու ինքնազոհ բարեպաշտը մնում է չպղծված։ «Սև հայելու» Լոնդոնը ևս դատարկ է, որովհետև բոլորը տանն են՝ տեսնելու, թե ինչպես է մեկն ինքնանվաստանում, իսկ Հայաստանում մարդիկ ձևացնում են, թե տանն են, ու իրար վարակելով թրև գալիս փողոցում՝ դիտելով, ինչպես են իրար նվաստացնում մեր հերոսները։ Ժողովուրդը կամովի նախընտրել է լրատվական պոռնոգրաֆիան լուրերին։ Ի՞նչ անել՝ չգիտեմ, բայց ոչ Սիմոնյանից, ոչ Դանիելյանից, ոչ Մարուքյանից սրա համար մի նեղացեք։ Ձեզ մատուցում են այն, ինչ դուք ուզում եք։ Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |