Նախարար․ ԱԺ-ում կորոնավիրուսով հիվանդի կոնտակտավոր կա, վարակակիր չկա 4 մայիսի 2020 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում կորոնավիրուսով վարակակիր չկա, կա հիվանդի կոնտակտավոր, որն ԱԺ աշխատակից է։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորների թեստավորման անհրաժեշտությանը, գրում է «Երկիր Մեդիան»։ «Նա մեկուսացվել է, և այդպես արվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտի հետ: Կարող է առողջապահության նախարարությունում լինի վարակակրի կոնտակտ, որը կմեկուսացվի, ինչպես մնացած բոլոր տեղերում: Տնտեսվարող սուբյեկտի անունը որևէ բան չի փոխում գործողությունների առումով»,- նշել է նա։ Նախարարը հավելել է, որ բոլորը, ովքեր կունենան մեկուսացման կարիք, կմեկուսացվեն՝ անկախ աշխատանքի վայրից: Նա նշել է նաև, որ ժամանակի ընթացքում թեստավորման թվերն ավելանում են: Արսեն Թորոսյանն ասել է նաև, որ կախված քաղաքացիների վարքագծից՝ մայիսի վերջին երկրում, հավանական է, 10,000 վարակակիր լինի։ Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2507-ի։ Մահվան ելքով 39 դեպք կա։ Եվս 4 մահ գրանցվել է այլ պատճառով։ Առողջացածների ընդհանուր թիվը 1071 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մայիսի 4-ից մի շարք ոլորտների սահմանափակումները հավել են, վերացվել է նաև ազատ տեղաշարժի սահամնափակումը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքի կանգառներում 2023–ին Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում |