Ժամանակավոր կասեցման ենթարկվող տնտեսվարողների թիվը կտրուկ ավելացել է

Ժամանակավոր կասեցման ենթարկվող տնտեսվարողների թիվը կտրուկ ավելացել է

PanARMENIAN.Net - Վերջին օրերին կտրուկ ավելացել է ժամանակավոր կասեցման ենթարկվող տնտեսվարողների թիվը` հասնելով մոտ 260-ի, տեղեկացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Նշվում է, որ ՀՀ պարետի որոշմամբ` տնտեսվարողի գործունեությունը ժամանակավոր կասեցվում է տեղեկացման պահից, երբ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է տեղեկացման թերթիկ։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը պետք է ապահովի այս որոշման մասին տեղեկացումը, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը՝ ապահովի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Պարետի նոր որոշմամբ` ևս 52 ընկերության գործունեությունն արգելվել է։

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 10-ին որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվել է տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը` հիմք ընդունելով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---