PicsArt Academy-ն անվճար կրթության նոր հնարավորություն է առաջարկում12 մայիսի 2020 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Հայկական աշխարհահռչակ PicsArt ընկերության նոր կրթական հաստատությունը՝ PicsArt ակադեﬕան, օնլայն և օֆլայն անվճար դասընթացներ կանցկացնի տեխնոլոգիական ոլորտում կրթության հնարավորություն փնտրողների համար։ Մայիսի սկզբից PicsArt ակադեﬕան օնլայն հարթակում ﬔկնարկել է C++, իսկ ավելի ուշ նաև JavaScript ծրագրավորման լեզվի անվճար և առաջին դասընթացները, որոնց շնորհիվ մասնակիցները լավագույն մասնագետների օգնությամբ կսովորեն տեղի և ﬕջազգային շուկայում պահանջարկ վայելող ծրագրավորման լեզուները` ձեռք բերելով նաև մասնագիտական շրջանակ ու աշխատանքի լայն հնարավորություններ: «Կարծում ենք, որ մասնագիտական կրթությունը պետք է լինի անվճար և բոլորին հասանելի։ Հայաստանում խելացի շատ երիտասարդներ ունենք, որոնց համար կրթության հասանելիությունը շատ կարևոր է։ Այդ իսկ պատճառով, ﬔնք ﬕավորում ենք ﬔր ջանքերն ու տարիների փորձը և հանրությանը ներկայացնում PicsArt ակադեﬕան՝ ՏՏ կրթության նոր մոտեցումը։ Վստահ եմ` անվճար կրթության այս հնարավորությունը կարճ ժամանակ անց շոշափելի ազդեցություն կունենա Հայաստանի ՏՏ ոլորտում և սկսնակ շատ մասնագետների աշխատանքի հնարավորություն կընձեռի», - նշել է PicsArt-ի համահիﬓադիր և տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը: PicsArt-ը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար, ի թիվս այլ ծրագրերի, առաջնային է համարում հասանելի և անվճար կրթության ապահովուﬓ ու մասնագետների զարգացման հնարավորությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |