Եսայան եղբայրների ընկերությունը TEAM․Telecom Armenia բրենդով հանդես կգա

Եսայան եղբայրների ընկերությունը TEAM․Telecom Armenia բրենդով հանդես կգա

PanARMENIAN.Net - Ucom-ի համահիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանների՝ ապրիլի 20-ին ստեղծված «Օլնեթ» ընկերությունը վերանվանվել է «Թիմ» ՍՊԸ և շուտով կսկսի հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել TEAM. Telecom Armenia բրենդի ներքո։

«Թիմ» ՍՊԸ-ն մայիսի 13-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում) գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու նպատակով: Ընկերությունը դիմել է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային լիցենզիա ստանալու համար։

Ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ծառայությունների բարձր որակն ապահովելու են «Թիմ»-ին միացած պրոֆեսիոնալները։ Ամենակարևորն ուժեղ թիմն է»։

Եսայանները, որոնք ունեն Ucom-ի մոտ 6 տոկոս բաժնեմաս, առաջարկել էին գնել ընկերության 94%-ը 34 մլրդ դրամով։ Ապրիլի 9-ին հայտնի էր դարձել Եսայանների՝ ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին։ Որպես պատճառ նշվում էր այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, պատրաստվում էին «Վեոն Արմենիայի» հետ միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։

Ապրիլի 20-ին եղբայրները նոր ընկերություն էին գրանցել՝ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ-ն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---