Փաշինյանը՝ Մարտի 1-ի մասին․ Պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ մտցրել ժողովրդի մեջ

Փաշինյանը՝ Մարտի 1-ի մասին․ Պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ մտցրել ժողովրդի մեջ

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի ամենակարևոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից, տարածքում կրակված պարկուճները փոխվել են, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասել է, թե քննչական խմբի ղեկավարն իր նախաձեռնությամբ չի փոխել կրակված պարկուճները և նշել, թե «պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել ու մտցրել ժողովրդի մեջ»։

«Նա փոխել է տարածքում կրակված պարկուճները, ինչը նշանակում է, որ իսկական կրակված պարկուճները նույնականացնելու հարավորություն չկա։ Այդ մարդը հետախուզման մեջ է։ Թող գա, պատմի՝ ինչ է արել պարկուճները, և քննությունը պետք է շարունակվի։ Մենք պետք է ջանքեր գործադրենք հետախուզվողին ձերբակալելու ուղղությամբ։ Մեծ հաշվով, պարզ է՝ ովքեր, ինչ շրջանակ է կազմակերպել այդ սպանությունները»,-հայտարարել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ շատ մանրամասներով բացահայտված է Մարտի 1-ին տեղի ունեցածը։ Բայց, վարչապետի խոսքով, կարող է պարզվել, օրինակ՝ որ կրակված պարկուճները ձուլարանում ձուլվել են։

2008-ի Մարտի 1-ի գործով ՀՀ-ում կալանավորված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրական կարգը տապալելու համար։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---