Անկախության տոնի միջոցառումների հանձնաժողով ստեղծելու որոշումը չեղարկվել է![]() 18 մայիսի 2020 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին 2018-ին ստորագրված N 935-Ա որոշումն ուժը կորցրած է ճանաչվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։ Ուժը կորցրած է ճանաչել նաև վարչապետի 2019-ի մայիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 20-ի N 788-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 484-Ա որոշումը: «Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» մասին որոշումը ստորագրվել էր 2018-ի հուլիսի 11-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |