Արվեստը՝ օնլայն․ «Ռոստելեկոմի» աջակցությամբ Ռուսական արվեստի թանգարանը կայք ունի

Արվեստը՝ օնլայն․  «Ռոստելեկոմի» աջակցությամբ Ռուսական արվեստի թանգարանը կայք ունի

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, «Ռոստելեկոմ» Հայաստանի աջակցությամբ կայացել է Ռուսական արվեստի թանգարանի պաշտոնական կայքի շնորհանդեսը։

«Ռոստելեկոմից» հայտնում են, որ հաճախորդների համար թանգարանից ձեռք են բերվել տոմսեր, և վաճառքից ստացված ամբողջ գումարն ուղղվել է կայքի ֆինանսավորմանը:

Կայքի շնորհանդեսն անցկացվել է առցանց՝ Zoom-ով. մասնակցել են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանը և ուրիշներ։

Թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ նոր հարթակն ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող հնարավորություններ՝ անդամակցության, առցանց խանութի, կրթական ծրագրերի, ինչպես նաև առաջիկայում նախատեսվում է առցանց խաղերի հնարավորությունը։

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանի խոսքով՝ կայքը ստեղծված է դասական կերպարվեստի թանգարաններին բնորոշ ոճով և դա կարող է օգնել՝ առաջիկայում թանգարանը առավել հանրաճանաչ դարձնելու գործում։ ԲՏԱ նախարարի մամուլի քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանը կարևորել է թանգարանի առցանց ներկայացվածությունը՝ նշելով, որ կայքի միջոցով հնարավոր կլինի ներկայանալ ոչ միայն լոկալ, այլ նաև գլոբալ աշխարհում։

«Վեբ Ապրիկոտ» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եփրեմյանն էլ նշել է, որ կայքի միջոցով թանգարանի դռները բացվում են ողջ աշխարհի առաջ՝ այդպիսով արվեստի հետ հաղորդակցվելու հաճույքը հասանելի դարձնելով բոլորին։

«Ռոստելեկոմ» ընկերության և Ռուսական արվեստի թանգարանի համագործակցությունը շուրջ 4 տարվա պատմություն ունի, և այս տարիների ընթացքում ընկերությունը հնարավորինս աջակցել է թանգարանին ինչպես կրթական ծրագրերի՝ արվեստը բոլորին հասանելի դարձնելու նպատակով, այնպես էլ տեխնոլոգիաները արվեստի ոլորտում կիրառելու ուղղությամբ: Ուրախ ենք, որ վերջապես թանգարանը ունի պաշտոնական վեբ-կայք, որի միջոցով հնարավոր կլինի առավել մեծ թվով այցելություններ ներգրավել՝ արդեն նաև առցանց տարբերակով»,- ասել է ընկերության կոմունիկացիաների և մեդիա հարաբերությունների պատասխանատու Հայկուհի Գրիգորյանը:

Նոր կայքը եռալեզու է` կազմված 7 բաժնից և 14 ենթաբաժնից, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ թանգարանի պատմությանը, հավաքածուին, հեղինակներին, կրթական և ցուցահանդեսային գործունեությանը և այլն: Վիրտուալ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մշտական ցուցադրությանը, իսկ հետազոտողները «Շտեմարան» ենթաբաժնի միջոցով կարող են ուսումնասիրել թանգարանի թվայնացված ողջ հավաքածուն: Կայքում առանձին էջ է հատկացված թանգարանին անդամակցել ցանկացողների համար, «Թանգարանային խանութ» բաժնի միջոցով հնարավոր է ծանոթանալ նաև հուշանվերային արտադրանքի հետ: «Կրթական ծրագրեր» բաժինը դպրոցականներին և մեծահասակների ծանոթացնում է թանգարանի կողմից առաջարկվող ինտերակտիվ խաղ ծրագրերին:

Երևանի Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) ՊՈԱԿ-ը գործում է ավելի քան 36 տարի: Այն այցելուին է ներկայացնում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի գեղարվեստական և պատմական մեծ արժեք ունեցող կերպարվեստի ընտրանի: Թանգարանում ցուցադրված են համաշխարհային անուն ունեցող ռուս հեղինակների՝ Սերովի, Կորովինի, Վրուբելի, Արխիպովի, Գրիգորևի, Նեստերովի, Լանսերեյի, Ֆալկի և այլոց գործերը:

 Ուշագրավ
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել
Հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ