Փաշինյանը՝ Նեթանյահուին․ Շահագրգռված ենք շարունակելու քաղաքական երկխոսությունը![]() 20 մայիսի 2020 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ: Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը և ակտիվ գործակցությունն Իսրայելի նորակազմ կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար։ «Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք համալրել և հարստացնել հայ-իսրայելական գործակցության օրակարգը և զարգացնել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության:Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ուղերձում։ Մայիսի 17-ին Իսրայելի Քնեսեթը հաստատել է նոր կոալիցիոն կառավարության կազմը՝ վերջին մեկ տարում 3-րդ ընտրությունների արդյունքում։ Ըստ «Լիկուդ» և «Կախոլ-Լավան» կուսակցությունների համաձայնագրի՝ գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերանշանակվել է պաշտոնում և կպաշտոնավարի 18 ամիս։ Ժամկետը լրանալուց հետո նրան կփոխարինի պաշտոնում «Կախոլ-Լավանի» առաջնորդ, փոխվարչապետ Բենի Գանցը, իսկ Նեթանյահուն փոխվարչապետ կդառնա։ Պաշտոնների փոխանակումը կատարվելու է 2021-ի նոյեմբերի 17-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |