Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Չեխիայի Սենատը միաձայն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Այն լիագումար նիստում ներկայացրել է Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ներկայացված բանաձև նվիրված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել 2017-ին: Չեխիայի խորհրդարանը դատապարտել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---