12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները կարող են դադարեցվել![]() 22 մայիսի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները կարող են դադարեցվել, իսկ մնացածը՝ սահմանափակվել նույն ժամկետով։ Այս և նմանատիպ այլ հարցերով արդարադատության նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին, գրում է «Հայկական ժամանակը»՝ արդարադատության նախարարությանը հղումով` նշելով, որ այս ամենի իրագործումից հետո ընտրված դատավորներն իրենց կազմից կընտրեն դատարանի նոր նախագահ՝ 6 տարի ժամկետով։ Արդարադատության նախարարության կողմից Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերի նպատակն է հստակեցնել ՍԴ ճգնաժամի ամենաարագ իրավական լուծման տարբերակը՝ անդրադառնալով նաև հանրաքվե չանցկացնելու հնարավորությանը: «Հարցեր են ուղղվել նաև ՍԴ կողմից Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ տրվող եզրակացության շրջանակը հստակեցնելու վերաբերյալ, այն է՝ թե արդյո՞ք մեր դեպքում առկա անորոշությունը համապատասխանում է եվրոպական լավագույն ստանդարտին»,- ասվում է ԱՆ պատասխանի մեջ։ Նախարարությունից նշել են, որ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերից մեկն էլ վերաբերում է նախապես նշանակված ու համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։ Վենետիկի հանձնաժողովից պատասխանն ակնկալվում է հունիսին նախատեսված հեռավար լիագումարում: 2015-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների ու մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա: Նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախագահն ու փոխնախագահը՝ 6: Եթե ոչինչ չփոխվի, ՍԴ կազմում ներկայումս գործող 1995թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) նշանակված անդամները պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները մինչև 65 տարեկանը լրանալը: ՀՀ-ում ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական հանարքվեն չեղարկվել էր կորոնավիրուսի պատճառով երկրում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության և երկրում վարակի տարածումը կանխելու պատճառով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |