Արցախում կորոնավիրուսի դեպքերը հասել են 33-ի

Արցախում կորոնավիրուսի դեպքերը հասել են 33-ի

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 33-ի, տեղեկացնում է տեղի տեղեկատվական շտաբը:

Մայիսի 21-ի դրությամբ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, որոնք Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից:

Այսպիսով, վարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ: Նրանց առողջական վիճակը, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:

Կորոնավիրուսից Արցախում արդեն ապաքինվել է 8 մարդ, մահվան ելքով դեպքեր չկան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---