Բջջային օպերատորներ․ ՀՀ-ում 5G չկա, իրավապահներին կդիմենք սպառնալիքների դեպքում

Բջջային օպերատորներ․ ՀՀ-ում 5G չկա, իրավապահներին կդիմենք սպառնալիքների դեպքում

PanARMENIAN.Net - Հայաստանի բջջային կապի օպերատորները համացանցում 5G կապի դեմ արշավի ֆոնին հայտարարություն են տարածել երկրում տվյալ տեսակի կապի բացակայության ու սպառնալիքների և սադրանքների դեպքում իրավապահներին դիմելու մասին։

«Դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող նյութերի» ակտիվ շրջանառությանն արձագանքող հայտարարությունում նշվում է, որ երկրում կան բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր, որոնցից յուրաքանչյուրի համար ՀԾԿՀ կողմից հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր։ Վերազինման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են բացառապես առկա ցանցերում»,- ասվում է դրանում:

Ընկերությունները հայտնել են, որ սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին:

«Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, չճշտված, գիտականորեն չհիմնավորված, քաղաքացիների շրջանում անհարկի տագնապ առաջացնող տեղեկատվության, ինչպես նաև՝ օպերատոր-ընկերությունների գույքին սպառնալիք ներկայացնող սադրիչ հայտարարությունների տարածումից»,-ասվում է հայտարարույթան մեջ։

Հայաստանում վերջին շրջանում սոցիալական հարթակներում ակտիվորեն քննարկվում է 5G կապի մասին չճշտված և չապացուցված տեղեկություններ, որոնք մասնավորապես վերաբերում են կորոնավիրուսի տարածման ուղիներին, բնակչության առողջությանը։

 Ուշագրավ
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել
Հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ