Իսակովի վրա $3 մլն-ով գիշերային ակումբ են ուզում կառուցել27 մայիսի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի Իսակովի պողոտայում գիշերային ակումբ կառուցելու համար մի բիզնեսմեն ցանկանում է $3 մլն ներդրում անել, սակայն նրան երաշխիքներ են պետք՝ շինարարությունը սկսելու և հետագայում խնդիրների առաջ չկանգնելու համար, մայիսի 26-ին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը։ Ավագանու անդամը նշել է, որ բիզնեսմենը մտավախություն ունի, քանի որ ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ հետագայում այդ տարածքում այլ շենքեր կառուցելու դեպքում իր գործունեությունը չի կասեցվի։ Մանրիկյանը հարցրել է՝ չկան արդյոք կարգավորումներ, որոնք կարող են բիզնեսին նման երաշխիքներ տալ։ 2019-ին Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել էր, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները պետք է տեղակայվեն քաղաքի բազմաթիվ վայրերից (օր․՝ բազմաբնակարան շենքեր) 100 մետր հեռավորության վրա։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2021-ից։ Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ մի շարք օբյեկտների շինթույլտվությունների դեպքում քաղաքապետարանը միայն 100 մետր հեռավորության չափն է ավելացրել, իսկ օրենքն ընդունել է ԱԺ-ն։ Քաղաքապետի խորհրդական Հովիկ Սաֆարյանը հայտնել է, որ իրենք՝ հետագայում այդ օբյեկտների կողքին շինթույլտվություն տալիս հաշվի են առնում, թե տարածքում ինչ այլ շինություններ կան։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |