Փաշինյան․ Վիճակը վատանում է, այս տեմպով՝ 1 մլն բնակչության դեպքերով կհասնենք Իտալիային29 մայիսի 2020 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում շարունակում է վատթարանալ, Հայաստանը 1 մլն բնակչությանը բաժին ընկնող դեպքերով արդեն անցել է Իրանի և Ֆրանսիայի ցուցնաիշներն ու հասել ՌԴ-ին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նման տեմպով շուտով կհասնենք Իտալիայի ցուցանիշին։ «Համաճարակի տարածման այսպիսի տեմպն ինքնաբերաբար բերում է ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի, մահացության աճի։ Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և քաղաքացիների կողմից՝ համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերելը»,- ասել է վարչապետը։ Փաշինյանը կոչ է արել կրել դիմակներ՝ նշելով, որ դրանք կարող են կյանքեր փրկել։ Նա նշել է, որ այս հարցում ամբողջ աշխարհում շփոթություն է եղել, այս պարագայում բոլորը սովորում են համավարակի դեմ արդյունավետ պայքարի միջոցները։ Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8676-ի, վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 120 է, առողջացել է 3297 պացիենտ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |