Մարուքյանը գույքահարկի բարձրացման դեմ օնլայն ցույցի կոչ է արել

Մարուքյանը գույքահարկի բարձրացման դեմ օնլայն ցույցի կոչ է արել

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առցանց ցույցի կոչ է արել ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ հորդորելով բողոքել գույքահարկի բարձրացման դեմ։

Նա ասել է, թե իշխանությունները, կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի դեմ պայքարը թողած, զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա։ Մարուքյանն ասել է, որ դա րավում է այն պայմաններում, երբ պարզ չէ, թե երբ կավարտվի ճգնաժամը, թե ինչպես ենք դուրս գալու և ինչպիսին կլինի անշարժ գույքի շուկան համաճարակից հետո։

«Եկեք օնլայն ցույց անենք այս նախագծի դեմ, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում քաղաքացիների վրա հարկային բեռ է ավելացնում»,- ասել է նա՝ հորդորելով կիսվել տեսանյութով և կարծիք հայտնել՝ թե ինչու են դեմ նախաձեռնությանը։

Մայիսի 27-ին Կառավարությունն ընդունել է հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշման նախագիծը: Ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի։ Ներկայումս մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Կառավարության այս որոշումը քննադատության առիթ է դարձել սոցցանցերի որոշ օգտատերերի և ընդդիմության մոտ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---