Թրամփը սպառնում է բանակի օգնությամբ ճնշել անկարգությունները 2 հունիսի 2020 - 10:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ներքին ահաբեկչություն» է անվանել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրում շարունակվող անկարգությունները։ Նա սպառնացել է բանակի օգնությամբ ճնշել անկարգությունները։ Այդ մասին Թրամփն ասել է Սպիտակ տան առջև իր ելույթում։ «Եթե այս կամ այն քաղաքը, կամ նահանգը խուսափում է անհրաժեշտ միջոցներ կիրառել պաշտպանելու համար իր բնակիչներին, ապա ես կօգտագործեմ Զինված ուժերը և արագ կլուծեմ խնդիրը նրանց փոխարեն»,- ասել է Թրամփը: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` ԱՄՆ նախագահն ավելի վաղ հորդորել էր նահանգապետերին ավելի կոշտ գործել ցուցարարների դեմ և ուժ կիրառել անկարգությունները զսպելու համար։ Ավելի վաղ ոստիկանությունը ցրել էր ուժի կիրառմամբ Սպիտակ տան մոտ կազմակերպված ցույցը՝ արցունքաբեր գազի և լուսաձայնային նռնակների կիրառմամբ։ Անկարգությունների պատաճռ է հանդիսացել 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը, որին բերման ենթարկելու ժամանակ խեղդամահ է արել ոստիկանը։ ԱՄՆ բազում քաղաքներում պարետային ժամ է գործում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |