Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք ժամանել են Ռուսաստանից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում: Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, հունիսի 2-ի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով 46 վարակակիր է գրանցվել, որից 26-ն արդեն առողջացել են, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:

Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:

Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կորոնավիրուսի PCR թեստի արդյունքը բացասական է։ Մինչ այդ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ էր հանձնել՝ նույնպես բացասական արդյունքով։Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---