ԱՆ․ ԲԿ-ները ծանրաբեռնված են, տեղի խնդիր կարող է առաջանալ 4 հունիսի 2020 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում հիվանդանոցները շատ ծանրաբեռնված են, հնարավոր է՝ տեղի խնդիր առաջանա, բայց այս պահին փորձ է արվում ծավալումներով այդ հարցը փակել, PanARMENIAN.Net ին ասաց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա նշեց, որ չունի ինֆորմացիա ՌԴ-ի կամ Վրաստանի օգնությանը դիմելու մասին։ Հարցին, թե վերջին օրերին կորոնավիրուսից առողջացածների թիվը փոքր է, իսկ վարակվածներինը՝ 14 օր առաջվա տվյալներով հարյուրների է հասել՝ Նիկողոսյանը նշեց, որ վարակը հաղթահարածների թիվը փոքր է, քանի որ համակարգային փոփոխություն է եղել։ «Մայիսի 22-ից այդ մարդիկ մտել են համակարգ՝ տնային բուժման տակ, դեռ 14 օրը չի լրացել, եթե հաշվում ենք մայիսի 22-ից մինչ օրս։ Պոլիկլինիկաների բժիշկները պետք է հետևեն այդ ընթացքին, 14-րդ օրը համակարգում կատարեն այդ փոփոխությունը։ Ըստ այդմ, նրանք դառնում են առողջացած», - ասաց նա։ Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |