Վարչապետ. Ոստիկաններից պահանջել եմ ուժ կիրառել կանոնները բացարձակ արհամարհողների հանդեպ 5 հունիսի 2020 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի: «Ոստիկանությունն ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահնջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել պահպանել համաճարակով պայմանավորված կանոնները և հրապարակել խախտումների դեպքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բանկերին, Հայփոստին, տրանսպորտին, պետկառավարման մարմիններին։ Ըստ նրա՝ դա թույլ կտա պարզել խախտումներն ու պատախանատվության ենթարկել։ Փաշինյանը հայտարարել էր, որ ոստիկանությունում ստեղծվել է մոնիտորինգային խումբը, որը հետևելու է սոցցանցերում խախտումների հրապարակումներին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |