Ապրիլին 9000 կազմակերպություն իր բոլոր՝ 31,000 աշխատողին չվարձատրվող պարապուրդի է ուղարկել 5 հունիսի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 9000 կազմակերպություն ապրիլին չվարձատրվող հարկադիր պարապուրդի է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին՝ ավելի քան 31 հազար մարդու։ Այսպիսի տվյալներ են արտացոլված ԱՎԾ՝ հունվար-ապրիլին Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ տեղեկագրում։ Դրանք հիմնականում մինչև 80,000 դրամ միջին ամսական անվանական աշխատավարձ ունեցող փոքր և գերփոքր կազմակերպություններ են։ Ապրիլին երկրում գրանցված էր մոտ 547,000 աշխատող՝ մարտի մոտ 621,000-ի դիմաց, ավելի վաղ հայտնել էր «Հետքը»: Այսպիսով՝ գրածցված աշխատողների թիվը նվազել է 31 հազարով։ Ավելի վաղ PanARMENIAN.Net ը պարզել էր, որ Հայաստանի խոշոր հարկատուներն ապրիլին մոտ 14,000 աշխատողի չեն վարձատրել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |