Անանյանն ու վարչապետը տարաձայնություն են ունեցել կադրային հարցի շուրջ![]() 5 հունիսի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի հրաժարական ներկայացրած նախագահ Դավիթ Անանյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարաձայնություն են ունեցել կադրային հարցի շուրջ, ասել են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Անդրադառնալով Անանյանի հրաժարականին, ՊԵԿ-ը հայտարարել է, որ վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի եղել: Նշվում է, որ տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: «Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին», - ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, վարչապետը, հրապարակելով Արարատյան մաքսատանն արված լուսանկարները, որտեղ պահպանված չեն հակահամաճարակային կանոնները, պահանջել է Անանյանից ազատել մաքսատան ղեկավարին, ինչից Անանյանը հրաժարվել է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |