Փաշինյան․ 2 մահ՝ ռեանիմացիայում տեղ չլինելու պատճառով, 200 հոգու հոսպիտալացնելու տեղ չկա

Փաշինյան․ 2 մահ՝ ռեանիմացիայում տեղ չլինելու պատճառով, 200 հոգու հոսպիտալացնելու տեղ չկա

PanARMENIAN.Net - ՀՀ-ում 200 քաղաքացի կա, որոնք սպասում են հոսպիտալացվելու իրենց հերթին, առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացման ենթակա հիվանդներին չեն հասցնում տեղավորել հիվանդանոցներում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկու դեպք է եղել մահվան, երբ պացիենտները պետք է գտնվեին վերակենդանացման բաժանմունքում, սակայն գտնվել են ընդհանուր բաժանմունքում՝ վերակենդանացման բաժնանմունքում տեղ չլինելու պատճառով»,- ասել է նա։

Նա ասել է, որ ՀՀ-ում նաև դեպք է եղել, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով է մարդ մահացել կորոնավիրուսից։

Վարչապետը նշել է, որ ուշացման պատճառը երկակի է` հարազատները ուշ են հիվանդության մասին տեղեկությունը փոխանցել, ռեակցիան եղել է ուշացումով, արձանագրվել է մահ։

Ըստ Փաշինյանի՝ պարետատան նիստին քննարկվել է նաև տոտալ արգելափակման որոշումը, սակայն այն չի բերելու ցանկալի արդյունքի։

Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---