Հարձակում է կատարվել Հայաստանի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակցի վրա22 հունվարի 2009 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին վաղ առավոտյան, ծառայության ուղեւորվելիս, հարձակման է ենթարկվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԴԱՀԿ մամլո ծառայությունում, անհայտ անձը կտրող-ծակող առարկայով 4 անգամ հարվածել է նրան` պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հայկ Բաբաջանյանը ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, որտեղ վիրահատվել է: Դեպքի առիթով Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ «Քրեական օրենսգրքի» 316 հոդվածի 2 մասի հատկանիշներով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը, կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Նշենք, որ ծառայությունում Հայկ Բաբաջանյանը վարում է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերվող կատարողական վարույթները: ԴԱՀԿ ծառայությունը չի բացառում, որ դեպքը կարող է անմիջական կապ ունենալ հարկադիր կատարողի ծառայողական պարտականությունների կատարման հետ: Ըստ այդմ, ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը եւս մեկ անգամ շեշտում է, որ շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները, ցուցաբերելով սկզբունքային մոտեցում բոլոր տնտեսվարող սուբյեկների նկատմամբ, չտարբերակելով կատարողական վարույթները ըստ իրենց գումարային ծավալների կամ մասնակիցների ով լինելու: «Բջնի» գործարանը պատկանում է «Սիլ» կոնցերնին, որի սեփականատերն է Սուքիասյանների ընտանիքը: Ընտանիքի անդամներից մեկը` ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետախուզության մեջ է Երեւանում մարտի 1-2 իրադարձություններից հետո: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |