Փաշինյան․ Մենք քայլում ենք դժոխքի միջով 6 հունիսի 2020 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային իրավիճակի պատճառով ՀՀ-ն հասել է կրիտիկական վիճակի և մենք քայլում ենք դժոխքի միջով, հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ սրա լուծումը կարող է լինել այն, որ երկրում համընդհանուր հակահամաճարակային շարժում սկսվի, և յուրաքանչյուրն առաջնորդվի այն սկզբունքով, որ հիվանդանոցային տեղերի բացակայության հետևանքով կարող է մահանալ ինքը, իր հարազատը։ Փաշինյանի խոսքով՝ յուրաքանչյուրը պետք առաջնորդվի այն կանխավարկածով, որ վարակված է և չպետք է վարակի մյուսներին։ «Այս իրավիճակից ունենք միայն մեկ ելք, թեկուզ դժոխքի միջով քայլելուց մենք պետք է դուրս գանք հակառակ կողմից։ Դա կարող ենք անել հակահամաճարակային կանոնները ոչ միայն տոտալ պահպանելու, այլև հակահամաճարակային շարժմանն ակտիվ մասնակցություն ունենալով»,- ասել է վարչապետը հավելելով, որ կեղծ տեղեկություններ են շրջանառվում վիրուսի հետ կապված։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն իր հերթին նշել է, որ վերջին ժամանակահատվածում հիվանդությունը փոխել է իր ընթացքը, եթե նախկինում թեթև և միջին ծանրության դեպքեր էին հիմնականում, այժմ գերակշռում են ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը։ Դավիդյանցը նշել է, որ մարդկանց մի խումբ ուշացած է գալիս, հիվանդանոցն ունենում է նաև մահճակալային ֆոնդի խնդիր։ Նա հորդորել է հետևել հակահամաճարակային կանոններին ու դրանով օգնել նաև բժիշկներին։ Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք |