Եվրախորհրդարանը մտահոգված է ՀՀ-Արցախ նոր ճանապարհի կառուցմամբ11 հունիսի 2020 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանում մտահոգություն են հայտնել Հայաստանը և Արցախը կապող երրորդ մայրուղու շինարարության վերաբերյալ։ Այդ մասին ասվում է կառույցի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուի և Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ։ Շուտով սկսվելու է մայրուղու կառուցումը, որի մասին հայտարարվել էր 2019-ին։ Նշվում է նաև, որ այն կմիացնի Կապանն ու Արցախի Հադրութը՝ անցնելով նաև Կուբաթլիով և Ջաբրայիլով, որոնք «վերահսկվում են Արցախի կողմից»։ «Սկզբունքորեն մենք աջակցում ենք այն ծրագրերին, որոնք նպաստում են տարածաշրջանային գործակցությանը Արևելյան գործընկերության շրջանակում, մարդկանց միջև կապերի հաստատմանն ու գործակցությանը։ Այնուամենայնիվ, մայրուղի կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության, ինչը միջազգային իրավունքի խախտում է: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների անօրինական օկուպացիան: Ուստի, մենք շատ մտահոգված ենք այս նախաձեռնությամբ, քանի որ այն չի նպաստում բարենպաստ պայմանների ստեղծմանը վստահության, խաղաղության և հաշտեցման համար», -ասվում է հայտարարության մեջ։ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և 2009-ին ընդունված հիմնարար սկզբունքներին։ «Որպեսզի միջնորդները հաջողության շանս ունենան, մենք կոչ ենք անում ՀՀ և Ադրբեջանի իշխանություններին հավատարիմ մնալ բանակցային գործընթացին՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Արցախի իշխանությունները հայտարարել էին, որ առաջիկայում նախատեսվում է կառուցել Հայաստանն ու Արցախը միմյանց կապող երրորդ՝ հարավային մայրուղին՝ Արաքսի ափամերձ հատվածով: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |