Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռակա հանդիպում է նախատեսված հունիսին

Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռակա հանդիպում է նախատեսված հունիսին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հեռակա հանդիպում կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հունիսի վերջին։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՄԽ համանախագահները մշտական կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Մայիսին նրանք համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել, որտեղ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Հերթական հեռակա հանդիպումը մինչև հունիսի ավարտը կլինի», - ասել է Զախարովան։

Նա հավելել է՝ կա փոխըմբռնում, որ երբ սահմանները բացվեն ու կվերսկսվի միջազգային ավիահաղորդակցությունը, հանդիպումներն այլևս հեռակա չեն լինի:

Մայիսի 18-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Մամեդյարովի, իսկ մայիսի 19-ին՝ Մնացականյանի հետ։

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Մնացականյանի և Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որի ժամանակ կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---