BeeFree. Beeline-ն անսահմանափակ շփման ազատություն է առաջարկում

BeeFree. Beeline-ն անսահմանափակ շփման ազատություն է առաջարկում

PanARMENIAN.Net - Beeline-ը գործարկել է նոր BeeFree սակագնային փաթեթների շարք: Այն նախատեսված է ակտիվ և ժամանակակից մարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց ազատությունը և ձգտում են միշտ կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ:

Փաթեթները մշակվել են այնպես, որ բաժանորդները, ինտերնետի զգալի ծավալներ ստանալուց բացի, անվճար օգտվեն սոցիալական ցանցերից և որոշ այլ հավելվածներից. այսպես նրանք կարող են վայելել շփումն առանց Wi-Fi փնտրելու:

Մասնավորապես, հասանելի են BeeFree 1900, BeeFree 2900, BeeFree 4900 և մարզային BeeFree Regional սակագնային փաթեթները: Մինիմալ փաթեթը ներառում է Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, BeeTV, Zoom հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, իսկ առավելագույն փաթեթն արդեն նաև YouTube (մինչև սեպտեմբերի 30-ը), TikTok, Instagram, Facebook, Snapchat, VK, Odnoklassniki, Yandex Music, Deezer, Apple Music, Netflix, Google Maps, Yandex Maps հավելվածները:

«Այսօրվա պահանջն է մշտապես կապի մեջ լինելը: Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները կաշկանդված չլինեն իրենց հետաքրքրությունների և շփման մեջ, ու ստիպված չլինեն հաշվեկշիռ ստուգել իրենց ընկերների հետ որևէ բանով կիսվելուց առաջ: Վստահ եմ, որ երաժշտական և սթրիմինգային հավելվածների տարիֆիկացման վերացումը հաճելի լրացում կլինի փաթեթներին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բոլոր փաթեթներում ներառված են դեպի հայաստանյան և արտասահմանյան ցանցեր զանգեր կատարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: Անցումը փաթեթներին անվճար է և հեշտությամբ իրականացվում է MyBeelineArmenia հավելվածով, որտեղ նաև կարելի է տեսնել փաթեթի մնացորդը և հաշվի վերծանումը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

 Ուշագրավ
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել
Հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ