Թուրքիայի ներկայացուցիչը` ՄԱԿ-ի ԳՎ նախագահ18 հունիսի 2020 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից թուրք պատգամավոր Վոլքան Բոզքերն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ԳՎ) 75-րդ նստաշրջանի նախագահ: Այդ պաշտոնում առաջին անգամ է Թուրքիայի ներկայացուցիչ ընտրվել, գրում է Ermenihaber-ը։ Քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Առաջադրված միակ թեկնածուն եղել է Թուրքիայի ներկայացուցիչը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բոզքերի անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ միաձայն հավանություն ստանալու համար, սակայն, Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել Թուրքիայի թեկնածուին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի նախագահ հաստատելու համար։ Բոզքերի թեկնածությանն աջակցել է ՄԱԿ անդամ 178 պետություն, 11-ը ձեռնպահ են մնացել, ևս 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Թուրքիայի ներկայացուցիչը պաշտոնը կզբաղեցնի 2020թ․ սեպտեմբերի 15-ից մինչև 2021թ․ սեպտեմբերը։ Մինչև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը Վոլքան Բոզքերը ղեկավարել էր Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովը, ինչպես նաև 2015-16 թվականներին եղել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարարը և Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանագնացը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |