ՀՀ-ն քվեարկություն է պահանջել ՄԱԿ ԳՎ նստաշրջանի նախագահի պաշտոնում թուրք թեկնածուին հաստատելու համար 4 հունիսի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել Թուրքիայի թեկնածուին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի նախագահ հաստատելու համար, տեղեկացնում է Associated Press-ը: Դիվանագետները, որոնք չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, վերոնշյալ 3 երկիրն են նշել։ Թեկնածուն միայն մեկն է՝ Թուրքիայի փորձառու ներկայացուցիչ Վոլքան Բոզքերը։ Նրա անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ միաձայն հավանություն ստանալու համար, սակայն որոշ երկրներ քվեարկություն են պահանջել, նշում է պարբերականը։ ՄԱԿ-ի անդամ 193 երկրիրը պետք է ընտրեն Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի նախագահին։ Նստաշրջանը մեկնարկելու է 2020-ի սեպտեմբերին։ 2019-ին ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հայտարարեցին, որ որոշվել է եռակողմ գործընկերություն հաստատել երկրների միջև։ Նախարարները համաձայնել են առավել ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակներում և ընդգծել աշխարհի՝ որոշումների կայացման կենտրոններում սփյուռքի հիմնախնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը։ Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին |