ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտը դուրս է բերել ՀՀ-ն ռիսկային երկրների ցանկից

ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտը դուրս է բերել ՀՀ-ն ռիսկային երկրների ցանկից

PanARMENIAN.Net - Արժևորելով քաղաքացիների հետ ընդունման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտը դուրս է բերել ՀՀ-ն ռիսկային երկրների ցանկից և ներառել քաղաքացիներին հետ ընդունման հարցերով գործակցող երկրների ցուցակում: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հունիսի 29-ի հեռախոսազրույցում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ։

Մնացականյանը և Ռիքերը կարևորվել են հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության և Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի շրջանակում ինչպես հեռավար, այնպես էլ՝ համավարակից հետո անմիջական ձևաչափով շփումների շարունակումը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:

«Կրոնական ազատությունների դաշինքի» շրջանակում գործակցության համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է մերձավորարևելյան տարածաշրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ Հայաստանի կողմից նախաձեռնված ծրագրերը:

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր