$3.7 մլն Ճապոնիայից ՀՀ-ին՝ բուժսարքավորումների համար![]() 1 հուլիսի 2020 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ին Ճապոնիայի կառավարությունը մոտ $3.7 մլն (400 միլիոն ճապոնական իեն) կտրամադրի ճապոնական բժշկական սարքավորումների ձեռքբերման համար, հայտնում են ֆինանսների նախարարությունից։ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 30-ին ստորագրել են հայտագրերի փոխանակում՝ «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» Ճապոնիայի դրամաշնորհային աջակցության համար: Այն ՀՀ-ին ճապոնական բժշկական սարքավորումների տրամադրման համար է։ Դեսպան Յամադանի խոսքով՝ ծրագիրը կարևոր և արդիական է՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսի համաճարակի ներկա իրավիճակը: «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ ճապոնական նոր սարքավորումները կնպաստեն երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը՝ այդպիսով ավելի շատ կյանքեր փրկելով և բարձրացնելով հայ ժողովրդի կենսամակարդակը»,- ասել է նա։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ Կառավարությունը երախտապարտ է Ճապոնիային՝ բժշկական սարքավորումների ձեռքբերման հնարավորություն ընձեռելու համար: Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ-ին օժանդակություն են ցույց տալիս աշխարհի մի շարք երկրներ։ Ավելի վաղ վարչապետ Նիոկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն չի հրաժարվի բարեկամների աջակցությունից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |