ԱԳԲԱ Լիզինգ․ Էլեկտրամոբիլների լիզինգի նոր հնարավորություն 1 հուլիսի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգը՝ գործակցելով «Մուրան» ընկերության հետ, իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո շարունակում է ընդլայնել Հայաստանում էլեկտրամոբիլների ձեռքբերման հնարավորությունները: Գործակցության շրջանակում ԱԳԲԱ Լիզինգի միջոցով այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել Nissan Leaf էլեկտրամոբիլ` մինչև 5 տարի մարման ժամկետով: «էլեկտրամոբիլների լիզինգը «Գրին Լիզինգ» ենթաբրենդի չորս ուղղություններից մեկն է: Այս ուղղությունը զարգացնելու նպատակով վերջին երկու տարիների ընթացքում մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել՝ նպաստելով Հայաստանում էլեկտրամոբիլների օգտագործման նոր մշակույթի ձևավորմանը: Էլեկտրամոբիլների շահագործումը շատ կարևոր է թե՛ էկոլոգիայի, թե՛ խնայողության տեսանկյունից»,- նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը: «Nissan Leaf-ը մինչ օրս ամենաշատ վաճառված էլեկտրական ավտոմեքենան է աշխարհում: Այն միավորում է ընկերության բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները և, կախված համալրումից, ապահովում է 240-360 կմ ընթացքի պաշար մեկ լիցքավորումով: Այս անհավանական ցուցանիշը, կտրուկ արագացումը, կառավարման հարմարավետությունն ու օժանդակող ֆունկցիաների հարուստ փաթեթը Nissan Leaf-ի անվիճելի առավելություններից են: Այս ամենին գումարվում է նաև էկոլոգիական խնդրի լուծումը»,- իր հերթին ասել է «Մուրան» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Քյուֆարյանը: Nissan Leaf էլեկտրոմոբիլի ձեռքբերման պայմաններին կարելի է ծանոթանալ կայքում։ ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |