Ծառուկյան․ Կանեմ ամենը՝ կանխելու ՌԴ դեմ տրամադրությունների ստեղծմանն ուղղված սադրանքները 3 հուլիսի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբության իր էջում հայտարարել է, որ վերջերս Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացում է կատարվում և հավելել, որ որպես ՀՀ ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի նախագահ անելու է ամենը՝ կանխելու դրանց ստեղծմանն ուղղված սադրանքները։ «Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացումն ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով: Այդ ուժերի վերջնական նպատակակետն է մեր երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խզումը: Որպես օրինակ՝ հարկ է նշել, որ հայ հասարակության մեջ ներմուծվում է այն թեզը, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիրը, ինչը կհանգեցնի ռուսական 102-րդ ռազմական բազայի մեր երկրից դուրս բերմանը: Կարծում եմ՝ բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է, որոնք անդադար սպառնում են մեզ պատերազմով և ոչնչացմամբ, այլ նաև պարարարտ հող է ստեղծում ամբողջ տարածաշրջանում առանց այդ էլ փխրուն խաղաղությունը պայթեցնելու համար»,- գրել է նա: Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանի զարգացման և երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար պետք է էլ ավելի խորացնել և ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի և եղբայրական դարավոր հարաբերությունների հիման վրա՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ քաղաքական, տնտեսական, ռազմական ձևաչափերով, որոնք փոխշահավետ կլինեն երկու ժողովրդի համար: Հուլիսի 1-ի երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եթերում ցուցադրել է ՌԴ-ում հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, որը մեկնաբանում էր Ռուսաստանում կայացած սահմանդրական հանրքվեն, խոսելով կեղծիքների մասին։ Արտախորհրդարանական ընդդիմությունը դա հակառուսական քայլ էր անվանել՝ նշելով, թե Նավալնին հայաֆոբ է։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |