«Ուրախ շաբաթ-կիրակի». «Ռոստելեկոմը» բաժանորդամետ նոր առաջարկ ունի 6 հուլիսի 2020 - 15:13 AMT PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմը», հետևելով իր բաժանորդամետ ռազմավարությանը, ներկայացնում է ոլորտում բացառիկ առաջարկ, որը լիովին արտահայտում է ընկերության բարձր գնահատանքը իր հավատարիմ բաժանորդների նկատմամբ: Նոր՝ «Ուրախ շաբաթ-կիրակի» առաջարկի շրջանակում, ընկերության այն բաժանորդները, ովքեր պարտաճանաչ կերպով կկատարեն վճարումները, յուրաքանչյուր ամիս հնարավորություն կունենան ողջ ամսվա ընթացքում՝ շաբաթ և կիրակի օրերին, ստանալու նոր առավելություններ: Մասնավորապես, «Տրիո», «Դուո» և «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդները կստանան անսահմանափակ քանակությամբ ֆիլմեր դիտելու հնարավորություն՝ Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարան բաժնից, իսկ ինտերնետի «Մոնո» սակագնային փաթեթի բաժանորդները՝ մինչև 100 Մբ/վ արագություն: Այս առավելություններից կարող են օգտվել բոլոր այն բաժանորդները, ովքեր ընկերության կողմից սահմանված ժամկետում բարեխղճորեն կվճարեն յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց և տվյալ ամսվա ընթացքում չեն ունենա ծառայությունների կասեցում՝ ժամկետանց պարտքի պատճառով: Ընկերությունն արդեն հանդես էր եկել իր բաժանորդների հարմարավետությանն ուղղված «Տարժամկետ վճարում» ծառայությամբ, ուստի այն բաժանորդները, ովքեր նախքան ժամկետանց պարտքի պատճառով ծառայությունների կասեցումը կակտիվացնեն «Տարաժամկետ վճարում» ծառայությունը, տվյալ ամսվա ընթացքում ևս հնարավորություն կունենան օգտվելու «Ուրախ շաբաթ-կիրակի» հատուկ առաջարկի առավելություններից: «Ուրախ շաբաթ-կիրակի» առաջարկի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |