Փոխնախարար․ ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանումը նվազել է 15%-ով

Փոխնախարար․ ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանումը նվազել է 15%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում գյուղմթերքի արտահանումն իրականացվում է սահուն, առանց լուրջ խնդիրների, որոշ մրգերի դեպքում մթերման պակասը կապված է բերքատվության հետ, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Նրա խոսքով՝ 2020-ին, ընդհանուր առմամբ, 58,000 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել, ինչը 2019-ի համեմատ մոտ 15%-ով պակաս է:

«Մեր բեռնատարներն առանց արգելքների անցնում են սահմանային անցակետերը և գյուղմթերքը ժամանակին հասցնում արտաքին շուկա: Այս պահի դրությամբ Հայաստանից արտահանվել է 13,000 տ ծիրան, մոտ 3200 տ կեռաս, 21,000 տ լոլիկ, 800 տ ելակ»,- նշել է նա։

Փոխնախարարի խոսքով՝ 15%-ով պակաս արտահանման հիմնական մասը վերաբերում է խնձորին: Այն 2020-ին կազմել է 5500 տոննա, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 11,500 տ։ Խոջոյանը նշել է, որ արտահանման փոքր թիվը կապված է նաև բերքատվության պակասի հետ: Նա ասել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2020-ին 3000 տ պակաս է արտահանվել՝ կրկին բերքի քիչ քանակի պատճառով։ Արման Խոջոյանի խոսքով՝ հուլիսի 8- դրությամբ մթերվել է մոտ 5500 տ պտուղ-բանջարեղեն:

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ ՀՀ-ում, ինչպես և աշխարհի շատ երկրներում խիստ սահմանափակված է հաղորդակցությունն ու կրճատված է մարդկանց տեղաշարժը։ Պանդեմիան լրացուցիչ դժվարություններ է ստեղծել նաև տնտեսության, բիզնեսի համար։ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման համար մի շարք միջոցառումներ է սկսել՝ արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելով նաև գյուղատնտեսության ոլորտին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---