Samsung-ը 2021-ից որոշ սմարթֆոնների տուփից կարող է հանել լիցքավորիչը 9 հուլիսի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Samsung-ը 2021-ից կարող է որոշ սմարթֆոնների վաճառքն իրականացնել առանց լիցքավորիչի, փոխանցում է The Verge-ն։ Ըստ ԶԼՄ-ների` քննարկվում է արտադրանքների տուփից լիցքավորիչը հանելու հարցը, քանի որ ընկերությունում կարծում են` այս տարիներին արտադրվել և վաճառվել են բավականաչափ թվով լիցքավորիչներ, իսկ նորերի զանգվածային արտադրությունը կարող է միայն ավելացնել էլեկտրոնային աղբը։ Բացի այդ, սմարթֆոնի տուփում լիցքավորիչ չներառելը կարող է նվազեցնել ընկերության պրոդուկտի արժեքը։ Նորարամուծությունը կարող է ազդել Galaxy S21 կամ Galaxy S30 հավանական շարքերի վրա։ Ավելի վաղ համացանցում քննարկվում էր, որ Apple-ը կարող է iPhone 12-ի տուփից հանել լիցքավորիչը։ Ընկերությունը անուղղակի հաստատել էր, որ նման մտադրություն ունի։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |