Նիդերլանդները ՀՀ-ին 200,000 եվրո կհատկացնեն բուժսարքավորումներ գնելու նպատակով

Նիդերլանդները ՀՀ-ին 200,000 եվրո կհատկացնեն բուժսարքավորումներ գնելու նպատակով

PanARMENIAN.Net - Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշել է Հայաստանին 200,000 եվրո հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PCR թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։

ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին համապատասխան համաձայնագիր է ստորագրվել։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։

 Ուշագրավ
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար