Արամ Ա․ Ո՞ւր էին արևմտյան աշխարհի ղեկավարները, երբ հայկական եկեղեցիները վերածվում էին ախոռների և մզկիթների

Արամ Ա․ Ո՞ւր էին արևմտյան աշխարհի ղեկավարները, երբ հայկական եկեղեցիները վերածվում էին ախոռների և մզկիթների

PanARMENIAN.Net - Թուրքիան շարունակում է իր նախագահի նախաձեռնությամբ հոգևոր ու մշակութային արժեքները ոտնահարելու, միջազգային օրենքով սահմանված սկզբունքներն անտեսելու և պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն` անդրադառնալով Թուրքիայում Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշմանը։

Կաթողիկոսը նշել է, որ, թողնելով ներկայի և ապագայի իր ներքին և արտաքին շահերը, ինչպես նաև աշխարհաքաղաքական նպատակները, Թուրքիան նույնիսկ անտեսում է իր հին և նոր բարեկամների թելադրանքները, գիտակցաբար հարվածում է քրիստոնյա-իսլամ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համակեցությանը, իր այս քայլով ապացուցում է, որ Արևմուտքին և քրիստոնյա համայնքներին բացահայտելու իր ցույց տված նշանները կեղծ են:

«Ո՞ւր էին արևմտյան աշխարհի ղեկավարները, քաղաքական թե հոգևոր, երբ Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին պատկանող հազարավոր եկեղեցիներ ախոռների, սրճարանների, մզկիթների և այլ հանրային վայրերի վերածվեցին...

Այո՛, ցեղասպանությունն այլապես շարունակվում է նույն ցեղասպանի կողմից, աշխարհի լռության դիմաց: Օսմանյան կայսրության այլամերժ գաղափարախոսությունն այլապես թափանցում է ամեն տեղ՝ արաբական աշխարհից սկսած մինչև արմտյան երկրներ, աշխարհի լռության դիմաց»,- գրել է կաթողիկոսը:

Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---