«Շիրակ» կենտրոն․ Գյումրիում հորդ անձրևից հատկապես տնակային ավաններն են տուժել

«Շիրակ» կենտրոն․ Գյումրիում հորդ անձրևից հատկապես տնակային ավաններն են տուժել

PanARMENIAN.Net - Գյումրիում հորդառատ անձրևները նոր բան չեն, դրանք եղել են նաև այն ժամանակ, երբ քաղաքան Ալեքսանդրապոլ էր կոչվում, սակայն 20-րդ դարում քաղաքը ջրահեռացման նորմալ համակարգ է ունեցել, այժմ հին քաղաքի ամբողջ տարածքում ու մասնավորապես տնակային ավանների հատվածում այն բացակայում է, PanARMENIAN.Net ին ասաց «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանը։

Նրա խոսքով՝ դեռ 30 տարի առաջ Գյումրիում տնակները տեղադրվել են քաղաքի համեմատաբար ցածրադիր, կանաչ տարածքներում, այժմ անձրևներրի հետ այնտեղ են լցվում նաև ամբողջ ջուրը, որ հոսել է քաղաքի փողոցներով։

Հուլիսի 13-ին Գյումրում հորդառատ անձրև ու կարկուտ էր տեղացել։ Քաղաքի փողոցներում կարկուտի հաստ շերտ էր, որոշ մեքենաներ մնացել էին ջրի տակ, քաղաքում երթևեկությունը կանգ էր առել։

«Այստեղ խնդիրն այն է, որ տնակային ավանները պետք է հեռացվեն, հարցը պետք է լուծվի, ու այդ կանաչ տարածքները կառուցապատման համար չպետք է ծառայեն»,- ասաց Թումասյանը։

Նրա խոսքով՝ Գյումրիում հորդառատ անձրևից հիմնականում տուժել է հին քաղաքը․ տնակային ավանները հենց այդ մասերում են տեղադրված։ Նա նշեց, որ հորդ անձրևների ժամանակ այդ հատվածներում տեղադրված տնակները կիսով չափ ջրով են պատվում։

Խոսելով հուլիսի 13-ի անձրևի մոտավոր վնասների մասին՝ Թումասյանը նշեց, որ, օրինակ, Ավտոկայանի տնակային ավանում մոտ 100 տնակ կա, դրանցից 30-40-ըհաստատ ողողված կլինեն, սակայն ինքը կարծում է, որ լուրջ հաշվարկներ ոչ մեկն էլ չի անի։

«Կան մարդիկ, որոնք ապրում են հանրակացարաններում, տանիք չունեն և սովորական անձրևի ժամանակ անգամ նրանց տները ջրով է լցվում»,-ասում է նա։

Թումասյանը մի խնդրի մասին էլ խոսեց․ Գյումրիի հարակից տարածքներում գյուղատնտեսական նշանակության դաշտեր կան, հակակարկտային կայանների աշխատանքը դաշտերի տարածքից «տեղումները քաղաք է բերում», աձրևներն անխուսափելի են, իսկ լուծումը նույնն է՝ մարդիկ չպետք է ապրեն տնակային ավաններում։

Ընթերցեք նաև․ Գյումրիում անձրևից հետո մեքենաները ջրի տակ են մնացել, փողոցներին կարկուտի հաստ շերտ է

Լուսանկարները՝ Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---