Սպանված ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի մասին է հայտնի

Սպանված ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի մասին է հայտնի

PanARMENIAN.Net - Տավուշի ուղղությամբ մարտերի ընթացքում մահացել է 1996 թվականին ծնված զինծառայող Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն, որը Աղստաֆայի շրջանի Քոլխալֆալի գյուղից էր։ Գյուղապետը հաստատել է համագյուղացու մահվան լուրը։ Այս մասին սոցցանցերում գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվականի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը։

Զինծառայողի մահվան մասին պաշտոնապես չի հայտարարվել, թեև հուլիսի 16-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ խոսնակը BBC-ի հետ զրույցում հաստատել է, որ ադրբեջանական կողմն ունի զոհեր և խոստացել է ավելի ուշ հայտնել մանրամասներ։

Razm.info-ն գրում է, որ ադրբեջանական սոցցանցերի ուսումնասիրությունից հայտնի է, որ Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն պայմանագրային զինծառայող է և սպանվել է հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը՝ մարտերի ընթացքում։

Ժամը 17:35-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայողի սպանվելու մասին տեղեկությունը։

Հայկական կողմը հայտարարել է, որ հուլիսի 16-ի գիշերը ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և 100-հոգանոց դիվերսիայի փորձ է արել՝ հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: Հուլիսի 15-ին սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---