ԱԳՆ. Մեծամորի ԱԷԿ-ի մասով Ադրբեջանի սպառնալիքը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է

ԱԳՆ. Մեծամորի ԱԷԿ-ի մասով Ադրբեջանի սպառնալիքը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի ՊՆ-ի կողմի Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքի հետ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին:

Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են, ընդհանուր առմամբ, միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները»,- նշել է ԱԳՆ-ն:

Ըստ նախարարության՝ Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին: Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից», - ասված է ԱԳՆ հայտարարությունում:

Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակն ավելի վաղ սպառնացել էր հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին։ Դրանից ավելի վաղ նա պատասխանել է Մինգեչաուրը խոցելու սպառնալիքի մասին հարցին՝ նշելով, որ ռելիեֆն ու ՀՕՊ-ը դա թույլ չեն տա։ Ում էր նա հակադարձում, սակայն, հասկանալի չէ․ հայկական կողմը նման սպառնալիք չի հնչեցրել։

Հայաստանը պաշտոնապես ադրբեջանական ոչ մի ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարված հասցնելու մասին չի հայտարարել, ադրբեջանական կողմը, ի պատասխան որոշ մասնավոր հայտարարությունների, պաշտոնապես խոսել է Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---